Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը արժանահավատ տեղեկություն է ստացել Բաքվում ԱՄՆ և այլ օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչական հարձակումների և նրանց հնարավոր առևանգումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է
az.usembassy.gov-ը։
Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին առանձնահատուկ զգուշավորություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ հավաքվում են օտարերկրյա քաղաքացիներ, ներառյալ՝ «Մարիոթ Աբշերոն» հյուրանոցը։