ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցին ներկայացրեց վերջին օրերի դիտարկումներն ու փաստահավաք խմբի աշխատանքը:
Նա հայտնեց, որ առ այսօր արձանագրվել են 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 վիրավոր, մեկը վիրավորվել է գիշերը՝ Ավետարանոց գյուղում հրթիռակոծության հետևանքով: Բեգլարյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ կան նաև անհայտ կորած քաղաքացիական անձինք:
«Մոտ 10500 մասնավոր սեփականություն, բնակարան, տուն, խանութ, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր են վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, 1000-ից ավելի շարժական գույք»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը: