Այսօր Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում նախանշված է բազմամարդ երթ անցկացնել՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի ու Արցախի՝ փոխանցում է հունական Greek City Times պարբերականը:
Ակցիային մասնակցելու կոչը հետևյալն է՝
«Մասնակցի՛ր հանուն հայերի երթին, եթե դեմ ես բռնապետությանը, մարդու իրավունքների ոտնահարմանը, էթնիկ զտումներին ու ցեղասպանությանը»:
Սիդնեյի երթին կմասնակցեն բազմաթիվ ավստրալահայեր, որոնք պատրաստվում են իրենց բողոքն արտահայտել ընդդեմ հայ ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:
Ցույցի կազմակերպիչները հայտնում են, որ «Այլևս երբեք» արտահայտությունը նշանակում է, որ Ավստրալիան պետք է աջակցի ժողովրդավարությանը, Ավստրալիան պետք է պաշտպանի տեղաբնակների իրավունքները, ինքնորոշումը, ազատությունը, հետևաբար՝ Ավստրալիան պետք է պաշտպանի Արցախի հայկական Հանրապետության անկախությունը: