Ամերիկահայ գործարար, միլիոնատեր, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ինսթագրամյան էջում տեսաուղերձ է զետեղել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ ԱՄՆ-ի ու Գերմանիայի իշխանություններին կոչ անելով խաղաղություն հաստատել Հայաստանում:
«Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Առանց իրական հրադադարի, բազմաթիվ տառապանքները կշարունակվեն: Այստեղ՝ Միացյալ Նահանգներում իմ կառավարությանը կոչ եմ անում դիմակայել Ադրբեջանում ու Թուրքիայում բռնապետներին, խիստ քննադատել հայերի դեմ հարձակումները, պատժամիջոցներ կիրառել ու կոչ անել անմիջապես դադարեցնել կրակը:
Արդեն շաբաթներ են անցել, սակայն ցեղասպանությունը վերապրած իմ նախնիներին ընդունած երկիրը՝ Միացյալ Նահանգները, լռում է»,- հայտնում է Ալեքսիս Օհանյանը: