Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 90 հազար արցախցի է տեղահանվել, կորցրել տունը, ունեցվածքը, Atlantic Council-ում քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, ԱԹՍ-ների հարձակման: Մարդիկ ապրում են կրակի տակ, և դա կատարվում է ամեն օր:
Հայաստանի գլխավոր դիվանագետը տեղեկացրել է, որ ամեն օր ռմբակոծվում են նաև հոսպիտալներ ու դպրոցներ: