Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վաղաժամ մասնակցել է նախագահի ընտրություններին ու քվեարկել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Սպիտակ տան ղեկավարը ընտրատեղամաս է ժամանել մենակ՝ առանց կնոջ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է իր ընտրությունը՝ քվեարկելով իր թեկնածության օգտին:
«Ես քվեարկել եմ Թրամփ անունով մարդու օգտին»,- հայտնել է ԱՄՆ նախագահը: