Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչները բազմամարդ ակցիա են անցկացրել Կանադայի Օտտավա քաղաքում: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Հայ համայնքի ներկայացուցիչներին միացել են նաև Հայաստանի ու հայ ժողովրդի աջակիցները, որոնք հավաքվել են Կանադայի խորհրդարանի շենքի դիմաց իրենց համերաշխությունը հայտնելու Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին:
Հայ ակտիվիստների ձեռքին եղել են «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Ադրբեջանը պատերազմ է ուզում», «Կյանքն ավելին արժե, քան նավթը» գրություններով պաստառներ:
Ցույցի կազմակերպիչները Կանադայի իշխանություններին կոչ են արել ավելի մեծացնել իրենց դերակատարումը Արցախի Հանրապետությունում խաղաղություն հաստատելու գործում: