Հուլիվուդյան աշխարհահռչակ դերասան Շոն Փենը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
«Մինչ մեզնից շատերը նստած են իրենց տեղերում, հայ ժողովուրդը սպանվում է Դոնալդ Թրամփի բարեկամ Էրդողանի կողմից ՄԵՐ մատակարարած զենքով: Ամերիկան սա՛ չէ»,- գրել է հանրահայտ դերասանը: