Armenian Assembly-ի՝ մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին ﬕավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր ﬕացել է Եվգենի Կիսինը։
Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա հաﬔրգի հոնորարը Armenian Assembly-ի` Արցախի մանուկների օգնության ֆոնդին։
«Սիրելի՛ հայ քույրեր և եղբայրներ, հիմա` այս դժվար օրերին, ես ի սրտե ձեզ մաղթում եմ ուժ և կորով, իսկ աﬔնակարևորը` ﬕասնություն: Հո՛գ տարեք ձեր և ﬕմյանց մասին, եղե՛ք ﬕասնական, ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ ﬔզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ»,- ասել է Եվգենի Կիսինը։
Armenian Assembly-ն ամբողջ հայ ազգի անունից հայտնում է իր խորին երախտագիտությունը Եվգենի Կիսինին։ Արցախի երեխաներին ուղղված մարդասիրական նախաձեռնության շրջանակներոմ Armenian Assembly հասարակական կազմակերպությունը ﬔկնարկել է դրամահավաք www.assembly.am կայքում։
Բոլոր հանգանակված ﬕջոցները կուղղվեն Արցախում տուժած երեխաների արտակարգ և հիﬓական կարիքները հոգալուն` ներառյալ սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցությանը:
Armenian Assembly-ի նախաձեռնությանն ավելի վաղ ﬕացել էին դիրիժոր, musicAeterna նվագախմբի հիﬓադիր և գեղարվեստական ղեկավար Թեոդոր Կորենտզիսը, ականավոր ջութակահար և դիրիժոր, բարերար, Մոսկվայի երաժշտության ﬕջազգային տան նախագահ Վլադիﬕր Սպիվակովը, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, օպերային երգչուհի, Մեծ թատրոնի ﬔներգչուհի Աննա Ագլատովան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Ռուսաստանի առաջատար ջազ սաքսոֆոնահար Իգոր Բոտմանը, նոր սերնդի աﬔնահայտնի ջազ երգչուհիներից Մարիամ Մերաբովան, ովքեր իրենց՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Միլանում կայացած և կայանալիք հաﬔրգների հոնորարները փոխանցել են հասարակական կազմակերպության դրամահավաքի ֆոնդին: