Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Լոռիում կազմավորված կամավորական ջոկատների զորավարժանքներին մասնակցում են նաև լոռեցի կանայք ու աղջիկներ:
«Նրանց ներկայությունն ու մասնակցությունը մեզ ուժ են տալիս ու վերահավաստում՝ #հաղթելուենք»,- գրել է Լոռու մարզպետը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Լոռու մարզպետը հայտնել էր, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: