Նիդեռլանդների խորhրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Սադեթ Կարաբուլութը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ կասետային զինամթերքի կիրառման փաստին ու իր երկրի կառավարությանը կոչ արել քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար:
«Սկանդալային: Անընդունելի: Կառավարությունը պետք է խիստ արտահայտվի այս մասին և ինչ-որ բան անի Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար: Յուրաքանչյուր րոպեն կարևոր է»,- գրել է Սադեթ Կարաբուլութը:
Խորհրդարանականը կոչ է արել «կոտրել լռությունը»: