ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երեկ և այսօր տեղի է ունեցել Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Այս ներկայացումը կբեմադրվի նաև հոկտեմբերի 26-ին և 27-ին՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ներկայացումների ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։