Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Անկարայի աջակցության պատճառով՝ ամերիկահայերի ճնշումների արդյունքում լոբբիստական Mercury Public Affairs ընկերությունը խզել է հարաբերությունները Թուրքիայի կառավարության հետ: Այս մասին տեղեկացնում է Politico պարբերականը:
Թուրքիայի հետ 1 մլն դոլարի պայմանագիրն լուծելու ընկերության որոշումը լուրջ հաղթանակ է Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության ֆոնին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը ճնշումներ են գործադրել Mercury ընկերության վրա՝ բողոքի ցույցեր կազմակերպելով ընկերության՝ Վաշինգտոնում և Լոս Անջելեսում գտնվող գրասենյակների դիմաց՝ Mercury-ի հաճախորդներին կոչ անելով խզել ընկերության հետ հարաբերությունները, եթե վերջինս շարունակի ներկայացնել Թուրքիայի շահերը: