Կարևոր է, որ Միացյալ Նահանգները դեմ արտահայտվի մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը՝ գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան պետքարտուղար Մայք Պոմպեոյին հղած
նամակում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտգործնախարարությունից:
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար: Առանցքային պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարևոր առաջին քայլն է՝ ցույց տալու համար, որ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այդ կոպիտ խախտումներն իրենց հետևանքներն ունեն»,- նամակում նշել է կոնգրեսականը: