Պատերազմի 28-րդ օրը Շուշիի Սուրբ Ամենափրկիչում «Տեր եմ» ու «Հնազանդ եմ» խոստումը հնչել է հրթիռի ձայնից էլ բարձր: Ղազանչեցոց եկեղեցում պսակադրություն էր: Շուշիի ճերմակ հրաշքի այսօրվա տիրուհին ներկայացել է արցախյան տարազով, դե իսկ փեսան՝ իսկական տղամարդու հանդերձանքով: Կյանքը, հարատևությունը և հաղթանակը խորհրդանշող հարսանիքը` Շուշի քաղաքից: