Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցչի համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:
«Շատ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատը Արցախի և նրա ժողովրդի անկախության ձգտմանը աջակցող հզոր ուղերձ հղի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Պոմպեոյի կարևոր հանդիպումների ֆոնին»,- ասել է Փալոնը։