Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը Insider-ին բացառիկ հարցազրույց է տվել, որում հայտարարել է, որ արդար չէ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամն անվանել պարզապես կողմերի հակամարտություն:
Համբարյանը հայտնել է, որ Ադրբեջանն այն կողմն է, որը չի ընդունում ստատուս քվոն: Ադրբեջանական կողմն ավերիչ ուժ է, որի շարժառիթը ստատուս քվոն փոխելն է:
Հայ դատի հանձնախմբի ղեկավարը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա այս հակամարտության կարգավորման հարցում:
«Միացյալ Նահանգները պետք է գործի Միացյալ Նահանգների նման ու ամեն ինչ անի լարվածությունը թուլացնելու համար, սակայն տեղի է ունենում հակառակը: Այս վարչակազմը որդեգրել է չմիջամտելու դիրքորոշումը: Նրանք անպատասխանատու են, նույնիսկ՝ անշրջահայաց խնդրին միջամտելու հարցում, նույնիսկ այն դեպքում, որ աջ ու ձախ սպանվում են հայ խաղաղ բնակիչներ»,-գրված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: