«Ռազմական լուծում գոյություն չունի»,- Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
Ռոբերտ Օ'Բրայենը նշել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ խոսակցության ընթացքում պնդել է անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցություններին՝ Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաև հրաժարվել արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացումից:
Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներով էլ ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է գործադրել ամենավճռական դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում: