Մոլորակի վեց մայրցամաքների 57 երկրում Միացյալ Նահանգները ներկայացնող Fulbright կրթական ծրագրի 196 գիտնականներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունն ու ապահովել երկարատև խաղաղությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ գրում է Massispost-ը:
Նամակում մասնավորապես ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող անվտանգ լինել, եթե նույնիսկ Ադրբեջանը վերահսկողություն սահմանի շրջանի վրա: Այս ցավալի փաստի մասին վկայում են վերջին իրադարձությունները, որոնք վերջնականապես ցույց են տալիս, որ հակահայկական էթնիկ զտումներն այլևս ենթադրյալ սպառնալիք չեն, այլ՝ բացահայտ իրականություն»:
«Քանի որ միջազգային հանրությունը կաթվածահար է, մենք համոզված ենք, որ միայն Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման աջակցությունը կարող է կանգնեցնել շարունակվող վայրագությունները»,- ասվում է նամակում: