Հոկտեմբերի 23-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1 759 նոր դեպք՝ տեղեկացնում է stopcov.ge կայքը։
Վրաստանում հաստատվել է կորոնավարակի ընդհանուր 24 562 դեպք:
Ապաքինվածների ընդհանուր թիվը 9 751 է։ Վարակի հետևանքով մահացել է 183 մարդ։
Կարանտինում գտնվում է 4 408 քաղաքացի, իսկ ստացիոնարում՝ 3 155 մարդ:
Բացի դրանից՝ արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: