Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար։ Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առցանց համերգը տեղի է ունենալու նոյեմբերի 14-ին‚ ներկայացվելու է Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը։ Այս համերգից ստացված հոնորարը դիրիժորն ուղղել է Հայերի ասամբլեայի նախաձեռնությանը։
Տեսանյութում «24/04» համաշխարհային նվագախմբի հետ կայացած համերգի ընթացքում մաեստրո Սմբատյանի ելույթից մի հատված է։
«Այսօր այստեղ հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից տարբեր սերունդների ներկայացուցիչներ։ Նրանք բոլորը համախմբվել են մի գաղափարի շուրջ՝ դադարեցնել բռնությունը»‚- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում իր խոսքում ասել է Սերգեյ Սմբատյանը։
Տեսանյութը՝ հետևյալ հղմամբ https://bit.ly/34kHmev