Կրակի խտությունը շփման գոտում, առաջին օրերի համեմատ, թուլացել է, նույնը չէ հաստատ՝ ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, երկու կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, և չի կարող առաջին օրերի պես մեծ թափ ունենալ։ Բայց առանձին դրվագներով եթե վերցնենք առանձին օրեր, եթե փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր կամ բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը միանգամից բարձրանում է»,- նշեց Հովհաննիսյանը։