Առաջնորդվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախօրեին արված կոչով` այսօր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրված կամավորականների առաջին ջոկատներին ճանապարհեցինք N զորամաս` մի քանի օր զինվորական պատրաստականության դասընթացներ անցնելու, ապա հայրենիքի պաշտպանության առաջնագիծ մեկնելու: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Համայնքներում կամավորական ջոկատների ձևավորման գործընթացը շարունակվում է, և մեծ համախմբվածությամբ բոլորս պատրաստ ենք մեկնելու Արցախ` սահմանին կանգնած մեր եղբայրների հետ իրականացնելու հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը»,- գրել է մարզպետը: