Արցախի հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարոությունը տեղեկացնում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից կենսաթոշակների ու նպաստների վճարումներն իրականացնելու համար ս.թ. հոկտեմբերի 23-ից գործարկվելու է 2-րդ տեղամասը՝ Ստեփանակերտ քաղաքում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու (այդ թվում՝ նշված տեղամասի հասցեն իմանալու) համար կարող եք զանգահարել 047-94-54-43 հեռախոսահամարով:
Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ):
Մուտքը նշված տեղամաս՝ բժշկական դիմակով: