Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը ուրբաթ հաղորդագրություններ է տարածել այդ երկրում ամերիկացիների և այլ օտարերկրացիների վրա հնարավոր հարձակումների մասին և ժամանակավորապես դադարեցրել է հյուպատոսական ծառայությունները՝ հայտնում է Alarabiya-ն:
«Թուրքիայում ԱՄՆ ներկայացուցչությունը հավաստի տեղեկություն է ստացել Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին, այդ թվում` ԱՄՆ գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Թուրքիայի հնարավոր այլ վայրերի դեմ»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող դեսպանատունը Ամերիկայի քաղաքացիներին հորդորել է զգուշություն ցուցաբերել հատկապես մարդաշատ վայրերում:
Դրանում ասվում է, որ ժամանակավորապես դադարեցվելու են քաղաքացիների և վիզաների ծառայությունները Թուրքիայի ԱՄՆ բոլոր հյուպատոսություններում: