Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95 թթ. Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ Դավիթ Մաթևոսյանը՝ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Դավիթ Մաթևոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը:
«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի»,- գրել է նա: