Գերմանահայ իրավաբանների միությունը դիմել է Գերմանիայի դաշնային դատախազին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
«Դիմումի հիմքում նշվել են Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության ահաբեկման, հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ և ֆիզիկական խոշտանգումների, միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի օգտագործման, խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, շենքերի, շինությունների, հիվանդանոցների, մանկապարտեզների, դպրոցների, մշակութային կենտրոնների, եկեղեցիների, ինչպես նաև կոմունիկացիոն ճանապարհների, կամուրջների հրթիռակոծման վերաբերյալ փաստերը:
Նշենք, որ Գերմանիայի միջազգային քրեական օրենսգիրքը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի դեմ ուղղված ծանր հանցագործությունների համար, ինչպիսին են ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունները»,- գրված է հայտարարությունում: