Արցախում ծավալված պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ՝ իր աշխատակազմ Դատական դեպարտամենտի շուրջ 60 աշխատակից մեկնել է առաջնագիծ որպես կամավորական և ներգրավվել տարբեր ջոկատներում` սատար կանգնելու Պաշտպանության բանակին և դիմակայելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչերից հետո մեկնարկել է կամավորականների հավաքագրման երկրորդ փուլը: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։