Հակառակորդը թիրախավորել էր Ասկերան քաղաքը: Թիրախում քաղաքացիական օբյեկտներն են, անգամ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան՝ բոլորն ապաստարաններում են:
Արցախյան պատերազմն անցած Վարազդատ պապը հրաշքով է փրկվել: Պայթյունի ժամանակ տան դարպասի մոտ էր: Արկն ընկել է սեփական բանջարանոցը: Տանը ոչ ոք չկար, վնասները նյութական են: Տունը կնորոգի՝ խնդիր չէ, կարևորը տղաներն են, ասում է նա:
Իրավիճակն Ասկերանում այսօր համեմատաբար հանգիստ էր:
Ենթակառուցվածքների աշխատանքն ապահովող ընկերությունները շարունակում են վերականգնել վնասները: Շրջանի հոգևոր հովիվը վստահ է՝ հաղթանակը մերն է: Պետք է կռվել ու դիմադրել հավատքով:
Հաղթելու ենք, ասում են ասկերանցիներն ու հիշում գոյամարտի տարիները: Այստեղ նույնպես ծանր օրեր շատ են տեսել, բայց հաղթել են: