Կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։
Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:
«Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։
Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ: