Ստեփանակերտն ամենայն հավանականությամբ հրթիռակոծվել է՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Արցախի մայրաքաղաքում քիչ առաջ միացած օդային տագնապի մասին հարցին ի պատասխան նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
«Մի քանի միավոր հրթիռ է արձակվել։ Ինչպես տեսնում ենք, պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանը ռազմաճակատի տարբեր ուղղություններում իր կրած անհաջողությունները փորձում է փոխհատուցել կամ, ինչպես ասում են՝ վրեժը լուծել խաղաղ բնակիչներից։ Այսօր արդեն երրորդ, չորրորդ դեպքն է՝ Արցախի խաղաղ բնակիչների վրա կիրառվում են հիմնականում հրետանային միջոցներ»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։