Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ որոշվել է մինչև երկու ամիս ժամկետով հետաձգել օրակարգում ընդգրկված օրինագծերի և օրենսդրական փաթեթների քննարկումը՝ հեղինակների բացակայության պատճառով: Այդ մասին տեղեկացնում են ԱԺ-ից։