Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են վերցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վնասների մասին է իրազեկել։
«Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ: Մարդկային կորուստներ չկան:
Նշենք, որ արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադար, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը»,- ասված է ԱՀ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։