ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Օ.Վ. Սիրոմոլոտովը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ.Ս. Տողանյանին՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լարվածության համատեքստում:
Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից տարածաշրջան ապօրինի զինված կազմավորումների զինյալների տեղափոխման անընդունելիություն ու այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը: