Իրանի բանակը ուժեղացնում է իր սահմանների պաշտպանությունը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ այս մասին ուրբաթ հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին:
Նա մատնանշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտուց Իրանի տարածք են ընկնում արկեր, որոնք սպառնում են երկրի սահմանային շրջանների բնակիչների անվտանգությունը: Գեներալը կողմերին խորհուրդ է տվել «չանցնել իրանական կարմիր գիծը» և իրենց խնդիրները լուծել երկխոսության միջոցով: Հակառակ դեպքում, Թեհրանը «չի հանդուրժի», և հակամարտող կողմերը «անկասկած կզղջան», հայտնում է РИА Новости-ն:
Իրանի հյուսիսարևմտյան տարածքները, որոնք սահմանակից են Հայաստանին և Ադրբեջանին, պարբերաբար գնդակոծվում են Ղարաբաղյան հակամարտության գոտուց: Միայն հոկտեմբերի 21-ին, ինչպես նշում է IRNA գործակալությունը, Իրանի տարածք է ընկել 71 հրթիռ: Հոկտեմբերի 22-ին էլ ադրբեջանցիները կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ: