Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը առգրավվել է: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որին այս պահին վիրահատում են հայ ռազմաբժիշկները»,- գրել է նա: