Հոկտեմբերի 22-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1595 նոր դեպք՝ հայտնում է «Ալիք մեդիան»: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 22803 է:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 278 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 8338 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 143:
Կորոնավիրուսը ըստ շրջանների՝
-
Թբիլիսի — 563
-
Աջարիա — 389
-
Իմերեթի — 335
-
Քվեմո Քարթլի — 77
-
Շիդա Քարթլի — 69
-
Սամեգրելո Զեմո Սվանեթի — 42
-
Կախեթի — 17
-
Գուրիա — 53
-
Մցխեթա Մթիանեթի 26
-
Սամցխե Ջավախեթի 24
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: