ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։
«Սիրելի հայրենակիցներ, վարչապետի կոչին ի պատասխան՝ երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի եւ վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք Հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին:
Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար Հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Չոբանյանը։