Մենք հանդիպեցինք ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական բաժնի պետի հետ, հանձնեցինք մեր նամակը, ներկայացրեցինք մեր պատմությունը, պահանջեցինք հանդիպում դեսպան Լին Թրեյսիի հետ: Այդ մասին հայտնեց նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը դեսպանության շենքից դուրս գալուց հետո:
Նշենք՝ արցախցի կանայք ակցիա են իրականացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով ԱՄՆ-ից դատապարտել Ադրբեջանի գործողությունները և ճանաչել Արցախի անկախությունը:
«Մեզ կարեկցեցին, բայց մենք պահանջեցինք, որ ԱՄՆ-ն անգործ չմնա և չբավարարվի միայն հայտարարություններով: Մենք ԱՄՆ-ից պահանջում ենք ավելի գործնական քայլեր, մասնավորապես՝ Արցախի ճանաչում»,- ասաց Ադամյանը:
Նա նշեց, որ հույս ունեն մոտ ապագայում հանդիպել դեսպանի հետ և առաջարկել նրան անձամբ այցելել Արցախ: