Չնայած Հունաստանի ու Եվրամիության կողմից զգուշացումներին՝ Միջերկրական տարածաշրջանում լարվածության ֆոնին, Թուրքիան հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում երկարաձգում է նավթագազային հետախուզության առաքելության ժամկետը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Oruc Reis նավը Միջերկրական ծովում իր առաքելությունը պետք է ավարտեր այսօր, սակայն ջրերում կմնա մինչև հոկտեմբերի 27-ը:
Թուրքիայի հայտարարության մեջ ասվում է, որ Oruc Reis-ի հետ միասին վիճահարույց հատվածում կլինի Ataman և Cengiz Han երկու նավ: