Հետևելով ՀՀ վարչապետի կոչին՝ կամավորագրվում եմ մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության գործին։ Օրհասական այս պահին կարևոր են բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը մեր նորօրյա հաղթանակի կերտման գործում:
Իմ գլխավորությամբ ձևավորվող ջոկատին միանալու համար առավոտյան 09։00-ից սկսած կարող եք դիմել Գյումրու համայնքապետարան` հայտարարել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: