Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնել են, որ կորոնավիրուսի վարակման թվերի աճով պայմանավորված ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը»,- ասված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ: