Լիբանանի նախագահ Միշել Աունը սուննի քաղաքական գործիչ Սաադ ալ Հարիրիին կրկին նշանակել է արաբական երկրի նոր վարչապետ՝ նոր կառավարություն ձևավորելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Հարիրիի թեկնածությանը կողմ են եղել Լիբանանի խորհրդարանականների մեծամասնությունը Միշել Աունի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ:
Արաբական երկրի նոր կառավարության ձևավորումից հետո Լիբանանի գործադիր մարմինն առերեսվելու է բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ բանկային ճգնաժամը, ազգային արժույթի արժեզրկումը, աճող աղքատությունը, պետական պարտքը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակը: