Փառահեղ օրեր ենք ապրում, հարյուրամյակների կռի՛վ ենք տալիս: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«ՀՀ վարչապետի կոչին հարձագանք՝ հազարավոր մեր եղբայրներ վաղվանից կմիանան մեր առաջնագծի քաջերին՝ է՛լ ավելի մոտեցնելով մեր համազգային հաղթանակը, Արցախի սուրբ հողում մեկընդմիշտ ամրագրելու հայոց պետականությունը՝ որպես Հայ ժողովրդի անվտանգության և հարատևության բացառիկ երաշխավոր…
Հ.Գ. Վարչապետի կոչից ամենամեծ ոգևորությունն այստեղ է՝ Արցախում. աներկբա է՝ Հայաստան աշխարհի և հայ ժողովրդի անվտանգության ու բարեկեցության գրավականը Արցախ աշխարհի անառիկությունն է»,- գրել է Պետրոսյանը։