Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնել է առաջնագիծ՝ հայտնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ նշելով, որ համայնքը Հադրութին նվիրաբերել է UAZ HUNTER ամենագնաց:
«Էջմիածին համայնքի կողմից մեր քույր քաղաք Հադրութին նվիրաբերվում է 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց, որը ձեռք է բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով: Աստված ձեզ հետ, մեր քաջե՛ր:
Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: Եվս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում գալ համայնքապետարան և կամավորագրվել, մի քանի օր անցնել զինվորական պատրաստականության դասընթացներ և սպասել հետագա հրահանգներին»,- ասված է քաղաքապետի գրառման մեջ: