Դիլիջանի համայնքապետարանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորագրվելու կոչին ու հայտնել, որ Դիլիջանում կազմավորվում է կամավորական ջոկատ, որը համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ կմեկնի մասնակցելու մարտական գործողություններին:
«Ուշադրությու՛ն
Սիրելի դիլիջանցիներ.
Միանալով ՀՀ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ Դիլիջանում կազմավորվում է կամավորական ջոկատ, որը համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ կմեկնի մասնակցելու մարտական գործողություններին:
Կամավորների ցուցակագրումը կատարվում է համայնքապետարանի առաջին հարկում»,- ասված է համայնքապետարանի գրառման մեջ: