Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից. ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու համար: