ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել BBC-ին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին: Նա ընդգծել է, որ բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ, քանի որ ժամանակը մեր դեմ է աշխատում: Ուորլիքը հավաստիացրել է, որ հակառակ դեպքում այն ոչ միայն կշարունակվի, այլև՝ կընդլայնվի:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը ասել է.
«Թուրքիան, ինչպես գիտեք, Մինսկի խմբի անդամ է, սակայն` ոչ համանախագահ: Կարծում եմ, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ մյուս երկրները պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Քանի որ այս պատերազմը մարտադաշտում հաղթել հնարավոր չէ, սակայն կարող է դադարեցվել բանակցությունների սեղանի շուրջ»: