ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որի ընթացքում ներկայացնում է «Հոգ տար» նախաձեռնության կազմակերպած հումանիտար օգնության աշխատանքները:
«Բազում հայորդիներ, ընտանիքներ աջակցում են այս նախաձեռնությանը: Արկղերով հավաքվում է սննդամթերք և հիմնականում ուղղվում է Արցախի ընտանիքներին, որոնք տեղավորվել են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Այսպես մեծ գործ է կատարվում, հերթական մեծ նախաձեռնությունը, որն ունի կոնկրետ հումանիտար բնույթ»,- նշել է Հովհաննիսյանը: