Ամերիկայի հայկական համագումարի հավաստմամբ՝ ամերիկյան երկու խոշոր լոբբիստական DLA Piper և The Livingston Group ընկերությունները հրաժարվել են ներկայացնել ադրբեջանական շահերը Վաշինգտոնում և մերժել են Ադրբեջանի «արյունոտ փողերը»։ Նախաձեռնության հեղինակներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը հայտնել են, որ անելու են հնարավորը, որպեսզի այլ կազմակերպություններ նույն կերպ վարվեն։ Այս մասին գրում է Zartonk Media-ն:
«Ալիևի ռեժիմի հետ չասոցացվելու համար, որի ղեկավարը խոստացել էր քրիստոնյա հայերին «շների պես սրբել», այդ ընկերությունները պետք է դադարեցնեն արյունոտ փող վերցնել Ադրբեջանից և Թուրքիայից, եթե նրանք ամերիկյան հայրենասիրության գիտակցություն կամ զգացում ունեն»,- նշվում է հայտարարության մեջ։